Առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին
Սպորտ
16:17 20/05/2020
Հայաստան

Առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին

Lindores Abbes Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը չորս տուրից հետո 2 միավորով  ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի է  խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի և չինացի Դին Լիրենի հետ։

Երեքական միավորով մրցաշարի առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։
Այսօր կխաղարկվի ևս չորս տուր։

Placeholder