Եվրոպայի  երկրորդ համալիր ամառային առաջնությունը տեղի կունենա  2022թ․-ին Մյունխենում
Սպորտ
09:28 20/05/2020
Աշխարհ

Եվրոպայի երկրորդ համալիր ամառային առաջնությունը տեղի կունենա 2022թ․-ին Մյունխենում

Եվրոպայի  երկրորդ համալիր ամառային առաջնությունը կանցկացվի Մյունխենում՝  2022թ․ օգոստոսի 11-21-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Այն նշանավոր է նրանով, որ կնվիրվի 1972թ․ Մյունխենում անցկացված  20-րդ  օլիմպիական խաղերի հոբելյանական՝ 50 –րդ տարեդարձին։

Առաջնության ծրագրում ընդգրկված է աթլետիկա, հեծանվասպորտ, գոլֆ, սպորտային մարմնամարզություն, ակադեմիական թիավարություն և տրիաթլոն:  Մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել նաև սեղանի թենիս, բայդարկա և կանոէ թիավարություն, ծովափնյա վոլեյբոլ ու սպորտային ժայռամագլցում  ձևերով։

Առաջին խաղերը կայացել են 2018թ. Գլազգոյում և Բեռլինում։

Placeholder