ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքական
19:16 20/05/2020
Հայաստան

ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել  Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

<Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև երկխոսության ամրապնդման հարցում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Տաջիկստանի՝ ավանդական բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության առնչությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է  տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման և խորհրդարանական հարթակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են  առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում՝ այդ թվում ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղոդրագրությունում։ 

Placeholder
ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր