Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Իրավունք
13:56 20/05/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Panorama.am-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնեցին, որ բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի որոշմամբ չէր բավարարել Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու, փոփոխելու վերաբերյալ միջնորդությունները։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել