Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել
Իրավունք
14:38 20/05/2020
Հայաստան

Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։

Նա նշել է, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

 

Placeholder
Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել