Լավացել է թոքերի մակերեսի շուրջ 70%-ն ախտահարված, կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինը
Առողջություն
17:53 21/05/2020
Հայաստան

Լավացել է թոքերի մակերեսի շուրջ 70%-ն ախտահարված, կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինը

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 91 տարեկան  Սրբուհի տատիկը։ ԲԿ-ից հայտնում են, որ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը։

Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: Նա որոշել է իր ոտքով մոտենալ տաքսուն:

 

 

Placeholder
Լավացել է թոքերի մակերեսի շուրջ 70%-ն ախտահարված, կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինը