Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք
Տարածաշրջան
11:01 21/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 8-ով և հասել 721-ի: Այս մասին տեղեկությունները թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Վարակից ապաքինվել է արդեն 485 անձ։ 3614 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 316-ը` հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Բացի այդ, Վրաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է արտասահմանից բուժման համար:

Placeholder
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք