Զարուհի Բաթոյանի թեստի պատասխանը բացասական է եղել
Առողջություն
17:07 21/05/2020
Հայաստան

Զարուհի Բաթոյանի թեստի պատասխանը բացասական է եղել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կորոնավիրուսի ախտորաշման թեստ է հանձնել։ Panorama.am-ին նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թեստի պատասխանը բացասական է եղել. այսինքն՝ նախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա այսօր կառավարության նիստին չէր մասնակցում։

«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

Նշենք, որ ինքնամեկուսացած է շարունակում մնալ նաև Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այդ նախարարությունում էլ վարակակիրներ են եղել։

Placeholder
Զարուհի Բաթոյանի թեստի պատասխանը բացասական է եղել