Իտալուհին 100 եվրոյով ստացել է Պիկասոյի նկարը
Մշակույթ
09:40 21/05/2020
Աշխարհ

Իտալուհին 100 եվրոյով ստացել է Պիկասոյի նկարը

Իտալուհի Կլաուդիա Բորգոնոն շահել է  հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը, որը գնահատվում է 1 միլիոն եվրո։ news.ru-ն գրում է, որ աղջիկը գնել է «1 Պիկասոն 100 եվրոյով» ակցիայի միակ հաղթող տոմսը, որը կազմակերպվել էր «Օգնել ուրիշներին» ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Բարեգործական ակցիայի շրջանակում վաճառվել է ավելի քան 51 հազար տոմս։ Իտալուհին այժմ կարող է իր տան պատը զարդարել Պիկասոյի «Նատյուրմորտ» կտավով, որը նա ստեղծել է 1921 թվականին։

Մինչ իտալուհին, վիճակախաղում հաղթել էր ԱՄՆ 24-ամյա քաղաքացի. 2013 թվականին նրան բաժին էր հասել Պիկասոյի մեկ այլ նկար։

Placeholder