Ռուսաստանում չեղարկվել են իններորդ դասարանի ավարտական քննությունները
Կրթություն, գիտություն
16:30 21/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում չեղարկվել են իններորդ դասարանի ավարտական քննությունները

ՌԴ-ում որոշվել է չեղարկել իններորդ դասարանի ավարտական քննությունները, ասել է Կրթության նախարարության ղեկավար Սերգեյ Կրավցովը: Երկու ավարտական դասարաններում էլ `9-րդ և 11-րդ, ավարտական վկայականները կտրամադրվեն  ընթացիկ գնահատականների համաձայն, փոխանցում է «Կոմմերսանտ»-ը։

«Որոշվեց չեղարկել իններորդ դասարանի ավարտական քննությունները, մենք կանցկացնենք սերտիֆիկացում՝ համաձայն ընթացիկ գնահատականների: Նաև, ըստ ընթացիկ գնահատականների, պետական սերտիֆիկացումը կանցկացվի 11-րդ դասարանում: Վկայագրերը կտրամադրվեն մինչև հունիսի 15-ը», - ասել է Կրավցովը։

Նշվում է, ոոր  քննություն հանձնելը պարտադիր կլինի միայն բուհերի դիմորդների համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ քննությունները կսկսվեն հունիսի 29-ից:

Placeholder
Ռուսաստանում չեղարկվել են իններորդ դասարանի ավարտական քննությունները