ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը
Իրավունք
17:26 21/05/2020
Հայաստան

ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցվածք քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ Panorama.am-ին հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանն ակնարկել էր, որ փորձում են միջամտել դատավորի ընտրությանն ու հիշեցրել այդ դեպքերում նախատեսված պատասխատանվության մասին։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ ։

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսկվեցին այն բանից հետո, երբ դատավորը Արցախի Հանրապետության այդ ժամանակ գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ կալանքից ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցրել էր ու այն ուղարկել Սահմանադրական դատարան:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն էր հայտնել ավելի քան 100 փաստաբան։

Placeholder