«Բրազիլիայում տեսարանը զարհուրելի է, դիակները փողոցներում են»
Օրվա թեմա
16:05 21/05/2020
Աշխարհ

«Բրազիլիայում տեսարանը զարհուրելի է, դիակները փողոցներում են»

Ֆորմուլա-1-ի նախկին ղեկավար Բեռնի Էքլսթոունը պատմել է, թե կորոնավիրուսային համավարակի հետրանքով ինչ վիճակ է առաջացել Բրազիլիայում, փոխանցում է arevelk.am-ը։

«Սան Պաուլոն դարձել է համավարակի տարածման կենտրոնը։ Այնտեղ մարդկանց դիերը ընկած են փողոցներում, իսկ երկրի նախագահը չգիտի՝ ինչ անել։ Նա նոր է հասկացել, որ ամեն ինչ լուրջ է»,- ասել է նա։

Բ. Էքլսթոունը  տեղեկացրել է, որ հունիսին իրենք պետք է երեխա ունենային, բայց չէին ցանկանա, որ նա այս քաոսային պայմաններում լույս աշխարհ գար. «Եվ լավ է, որ մենք Շվեյցարիա մեկնեցինք»։

 

Placeholder