Երևանից շնորհավորում են Ադրբեջանի ազգային տոնն ու խոստանում հաջորդ վիդեոն նկարել Շուշիում
Հասարակություն
16:59 21/05/2020
Հայաստան

Երևանից շնորհավորում են Ադրբեջանի ազգային տոնն ու խոստանում հաջորդ վիդեոն նկարել Շուշիում

Համացանցում ու ադրբեջանական լրատվամիջոցներում լայն տարածում է  գտել Երևանում արված տեսանյութը, որտեղ մի տղամարդ շնորհավորում է իր հայրենակիցներին Ադրբեջանի Հանրապետություն տոնի առթիվ։

Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսող կնոջ ձայնը։ Տղամարդը նշում է, որ իրենք կրկին «ադրբեջանակն հնագույն քաղաքում են», այստեղ են մնացել համավարակի հետևանքով։

«Խոստանում եմ ձեզ, որ հաջորդ վիդեոն մենք կնկարեն մեր սիրելի, հին Շուշիում։ Իսկ Հայաստանի ԱԱԾ պարոններին ուզում եմ ասել, դուք ընդհանրապես չեք կարողանում աշխատել»,-նշում է տղամարդը։

ԱԱԾ-ից Panorama.am-ին հայտնեցին՝ տեսանյութին ծանոթ են, այս պահին որևէ բան ասել չեն կարող։

Placeholder