Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանից Վրաստան ժամանած բեռնատարի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Նովոստի Գրուզիա
Վրաստանի Իմերեթ երկրամասի Զեստափոնի քաղաքում կորոնավիրուսի նոր դեպքը կապված է բեռնատարի վարորդի հետ։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:
Մարզպետի խոսքով, նրա շփումների քանակը մեծ չէ:
«Ստուգվում են բոլոր վարորդները, որոնք մուտք են գործում երկիր: Նրանք բոլորը վերցված են հաշվառման, համապատասխանաբար, վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները: Այդ անձը նույնպես ինքնամեկուսացման մեջ էր, իրեն վատ է զգացել, որից հետո դիմել է հիվանդանոց: Հետազոտվելուց հետո նրա մոտ հաստատվել է «Կովիդ -19»: Ընտանիքի հետ կապ չի ունեցել, շփվել է ընդամենը մի քանի մարդու հետ: Բոլորը նույնականացվել են և շփումների քանակը մեծ չէ, չկա վարակի տարածման վտանգ»,- ասել է Զվիադ Շալամբերձեն:
newsgeorgia.ge-ն գրում է, որ բեռնատար ավտոմեքենայի 29-ամյա վարորդը Հայաստանից է ժամանել և գտնվել է ինքնամեկուսացման մեջ։ Կորոնավիրուսով վարակված տղամարդը ընդունվել է Քութայիսի հիվանդանոց Զեստափոնի հիվանդանոցից։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։