Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 8849 նոր դեպք
Աշխարհում
12:30 21/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 8849 նոր դեպք

Ռուսաստանում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8849 նոր դեպք: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դիտարկման օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ հիվանդների 42%-ը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ:

Անցած օրվա ընթացքում մահացել է 127 մարդ, բուժվել 7289-ը:

Ռուսաստանում վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 317,554: Ամբողջ ժամանակահատվածում վերականգնվել է 92 681 մարդ, 3099-ը մահացել են:

Placeholder
Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 8849 նոր դեպք