Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստ է նշանակվել
Քաղաքական
15:56 21/05/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստ է նշանակվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Դատալեքսից տեղեկանում ենք, որ հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հերքելու հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունը, պաշտպանել պատիվը և արժանապատվությունը,  փոխհատուցել  զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գործը մակագրվել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին, հայցը վարույթ ընդունվել։ Գործով նախնական նիստը նշանակվել է հունիսի 23-ին ժամը 14։00-ին։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստ է նշանակվել