Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը
Քաղաքական
18:17 21/05/2020
ԼՂՀ

Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը

Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը:

Այն տեղի է ունենում   Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցում են նաև Հայաստանից ժամանած հյուրերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հատուկ նիստին մասնակցում են նաև Արցախի նախկին նախագահը, ԱՀ խորհրդարանի 33 պատգամավոր, ԱԱԽ-ի և կառավարության անդամները,ՊՆ բարձրագույն սպայակազմը, Ստեփանակերտի քաղաքապետը, նաև ՀՀ և Արցախի կուսակցությունների ներկայացուցիչներ ու հանրային գործիչներ: 

 ԱՀ նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով նախատեսված կարգով: Ներս բերվեց ԱՆ դրոշն ու 18-րդ դարի ավետարանը, որից հետո տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը:

 

 

Placeholder
Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը