Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին
Մշակույթ
18:44 21/05/2020
Աշխարհ

Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին

Մետրոպոլիտեն թանգարանը  կարանտինից հետո բացման ամսաթիվը փոխել է՝ հուլիսի 1-ից տեղափոխելով օգոստոսի կեսեր։ artguide.com-ի հաղորդմամբ, թանգարանը փակվել էր 2020 թ. մարտի 13-ին, նախատեսվում է վերսկսել աշխատանքը համապատասխան  Նյու Յորքի  էտապային ծրագրի։ Թանգարանի փակման պահից ազատվել է 81 աշխատակից և ակնկալվում է 150 միլիոն դոլար բյուջեի պակասուրդ ընթացիկ և հաջորդ ֆինանսական տարվա համար` մուտքի և եկամտի այլ աղբյուրներից ստացված եկամուտների կորստի պատճառով։

Թանգարանը նախատեսում է կրճատել աշխատանքային ժամերը և աշխատելու է սոցիալական հեռավարությունը պահելու սկզբունքով։  Թանգարանը չեղարկել է բոլոր էքսկուրսիաները, հանդիպումները և նմանատիպ այլ միջոցառումներ մինչև 2020 թվականի վերջ։

Թանգարանի նախագահ և գործադիր տնօրեն Դենիել Վայսը նշել է, որ 150 տարվա մեջ թանգարանը «շատ բանի է դիմացել, և այսօր այն շարունակում է մնալ ապագայի հույսի փարոս»։

«Թանգարանը հիշատակվում է մարդկային ոգու ուժը: Մինչ մենք ապրում ենք այս ծանր և անհանգիստ ժամանակաշրջաններում, մենք ոգեշնչվում ենք նրանով, որ անհամբեր սպասելու ենք  այն օրվան, երբ մենք կրկին կարող ենք բոլորին հրավիրել վայելելու Մետրոպոլիտենի հավաքածուն և ցուցահանդեսները»,- ասել է նա։

Placeholder
Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին