Շվեդիայում վերջին 7 օրում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը
Աշխարհում
14:50 21/05/2020
Աշխարհ

Շվեդիայում վերջին 7 օրում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը

Անցած յոթ օրվա ընթացքում Շվեդիան, որը նախընտրել է վիրուսի դեմ պայքարի ավելի բաց ռազմավարություն, քան եվրոպական մյուս երկրները, COVID-19 հիվանդությունից ամենաշատ մահվան դեպքերն է գրանցել Եվրոպայում մեկ շնչի հաշվով։ Այս մասին գրում է nationalpost-ը։

Համաճարակի ընթացքում Շվեդիան բաց է պահում դպրոցների, ռեստորանների և ձեռնարկությունների մեծ մասը: Շվեդիայում 1 մլն բնակիչներին բաժին է ընկնում միջինում 6,25 մահվան դեպք օրական՝  վերջին շաբաթվա ընթացքում՝ մայիսի 12-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, ըստ Ourworldindata.org- ի:

Նշվում է, որ սա ամենաբարձրն է Եվրոպայում և ավելի Միացյալ Թագավորությունից, որն ուներ 5.75 մահ մեկ միլիոնի հաշվով:

Համաճարակի ընթացքում Շվեդիան դեռ մեկ շնչի հաշվով ավելի քիչ մահ է ունեցել, քան Միացյալ Թագավորությունը, Իսպանիան, Իտալիան, Բելգիան և Ֆրանսիան, որոնք բոլորն էլ կողմ են եղել արգելափակումներին, բայց շատ ավելի բարձր է, քան իր հարևաններինը՝ Դանիա, Նորվեգիա և Ֆինլանդիա:
 

Placeholder
Շվեդիայում վերջին 7 օրում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը