Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է
Առողջություն
16:40 21/05/2020
Հայաստան

Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է

Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Panorama.am-ին հայտնեց ախատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։

«Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցները երեքն էին։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեց մարդկանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակակիրներ կային նաև աշխատակիցների թվում։


 

Placeholder
Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է