Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանը հայտարարություն է արել այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակը երկրում դեռ չի ավարտվել։ Իշխանությունները հայտարարել են, որ վարակի դեմ պայքարում հասել են «մեծ ռազմավարական արդյունքների»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան։
«Ներկա պահին համաճարակը դեռ չի ավարտվել, իսկ մարտահրավերները, որոնց բախվում ենք զարգացման գործընթացում, հսկայական են»,- ասել է նա:
Կեցյանը կոչ է արել կրկնակի ջանքեր գործադրել վիրուսից կորուստները նվազագույնի հասցնելու և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված այս տարվա համար սահմանված առաջադրանքները կատարելու համար։
Նա նշել է, որ համաճարակը դարձել է առողջապահության ոլորոտում ամենաարագ զարգացող, ընդգրկուն, բարդագույն իրավիճակ երկրի հիմնադրումից ի վեր: