Պապիկյանի երկրորդ թեստն էլ բացասական է
Առողջություն
10:34 22/05/2020
Հայաստան

Պապիկյանի երկրորդ թեստն էլ բացասական է

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։

Նրա փոխանցմամբ, բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

«Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- նշել է նա։

Placeholder
Պապիկյանի երկրորդ թեստն էլ բացասական է