Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը
Աշխարհում
13:52 22/05/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը

Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմել է ավելի քան 2,4 միլիոն մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն: 

Նշվում է, որ նպաստների համար դիմումների ընդհանուր թիվը աճել է մինչև 38,6 միլիոն:

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, վերջին յոթ շաբաթվա ընթացքում նկատվել է ներկայացված հայտերի թվի նվազում։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Placeholder
Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը