Երուսաղեմի Լացի պատի մոտ հայտնաբերվել են երեք խորհրդավոր սենյակներ
Մշակույթ
09:06 22/05/2020
Աշխարհ

Երուսաղեմի Լացի պատի մոտ հայտնաբերվել են երեք խորհրդավոր սենյակներ

Երուսաղեմի Լացի պատի մոտ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք շինություն, որոնք մոտ 1400 տարեկան են։ kulturomania.ru կայքի հաղորդմամբ, գրել է France Info-ն։

Ժայռափոր սենյակները միացված են աստիճաններով և տեղակայված են Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Դեռ հստակ պարզված չէ, թե ինչի համար են եղել այդ սենյակները։ Հնագետներից մեկի կարծիքով, տարածքը կարող էր ծառայել քահանաների համար որպես պահեստներ, խոհանոցներ։ Նման կարծիքի համար հիմք էր հանդիսացել այն, ինչ հայտնաբերել են այդ սենյակներում՝ լամպեր, ցորենի, գարու, ձիթապտղի յուղի և այլ խոհանոցային պարագաներ պահելու համար նախատեսված անոթներ:

Հնագետները նախատեսում են այստեղ ստեղծել ստորգետնյա ցուցահանդեսային տարածք, որը չի հատվի այն պաշտամունքային տարածքի հետ, որտեղ մարդիկ աղոթում են:

Placeholder
Երուսաղեմի Լացի պատի մոտ հայտնաբերվել են երեք խորհրդավոր սենյակներ