Արոնյանը մտել է քառորդ եզրափակիչ
Սպորտ
16:21 22/05/2020
Հայաստան

Արոնյանը մտել է քառորդ եզրափակիչ

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում։

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ արագ շախմատի 11 փուլերում Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և իր համար տեղ ապահովել լավագույն ությակում։ Նրա մրցակիցը 7,5 միավորով ստուգատեսի առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է։ Մագնուս Կարլսենը կմրցի Ուեսլի Սոնի, Յանջի Յուն՝ Դին Լիրենի, իսկ Դանիիլ Դուբովը՝ Սերգեյ Կարյակինի հետ։

Քառորդ եզրափակիչի այդ պարտիաները կանցկացվեն մայիսի 23-ին։

Placeholder
Արոնյանը մտել է քառորդ եզրափակիչ