Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Առողջություն
15:42 22/05/2020
Հայաստան

Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Երևանի՝ 16 թաղամասում գտնվող թիվ  49 մանկապարտեզի տեխնիկական աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Panorama.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով, մանկապարտեզը փակ լինելու ընթացքում աշխատակիցն այնտեղ չի գնացել։ Մանկապարտեզը ոչ մայիսի 20-ին, ոչ էլ դրանից հետո չի գործել։

«Նրա հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացված են»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝ չի կարող ասել, թե երբ կսկսի գործել նախակրթարանը։

Placeholder
Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս