Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8894 դեպք
Աշխարհում
12:20 22/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8894 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8894 նոր դեպք: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Այսպիսով, երկրում հայտնաբերվել է ընդհանուր 326.448 դեպք:

Օրվա ընթացքում 7144 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, ամբողջ ընթացքում վերականգնվել է 99 825 հիվանդ:

Նախորդ մեկ օրում գրանցվել է 150 մահվան դեպք՝ մահերի թիվը հասցնելով 3249-ի։ 

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8894 դեպք