Սինգապուրում կորոնավիրուսային հիվանդության 30 հազարից ավելի դեպք է գրանցվել
Աշխարհում
14:06 22/05/2020
Աշխարհ

Սինգապուրում կորոնավիրուսային հիվանդության 30 հազարից ավելի դեպք է գրանցվել

Սինգապուրում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 դեպք, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է 30, 426 հիվանդացության դեպք։

Հիվանդության հետևանքով մահացել է 23 և վերականգնվել՝ 12, 117 քաղաքացի: Մահացության մակարդակը մոտ 0,1% է, և դա աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է:

Հունիսի 1-ից երկիրն աստիճանաբար դուրս կգա կարանտինից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Placeholder
Սինգապուրում կորոնավիրուսային հիվանդության 30 հազարից ավելի դեպք է գրանցվել