Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել
Աշխարհում
10:46 22/05/2020
Աշխարհ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել, եթե այն չհաջողվի անցկացնել 2021 թվականին: Այդ մասին գրում է BBC-ն:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախի խոսքով՝ խաղերը հյուրընկալելու վերջնական որոշումը հիմնված կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա:

Բախը հայտարարել է, որ հիմնական գերակայությունն է մարզիկների, պատվիրակների և այլ անձանց առողջության պահպանումը։ 

«Հաջորդ հուլիսին խաղերը հյուրընկալելու հստակ պարտավորություն կա։ Դուք չեք կարող հավետ 3000-ից 5000 հոգի պահել կազմկոմիտեում։ Չեք կարող մարզիկներին անորոշության մեջ պահել», - ասել է Բախը BBC Sport-ին: 

Placeholder
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել