Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Տարածաշրջան
10:57 22/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Վրաստանում նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է երկուսով և հասել է 723-ի, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ 316 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, 3614-ը շարունակում է մնալ կարանտինում: Վերականգնվել է 495 մարդ, մահացել է 12 հոգի։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել