Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների հետ զավեշտալի և անհիմն են»,- պատասխանելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը՝ ասել է «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Տերտցվաձեն։ Այս մասին գրում է վրացական report.ge կայքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Ա. Թորոսյանը համեմատել էր Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերը: Նա շեշտել էր, որ Վրաստանում իրականում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում։ ՀՀ պաշտոնյան կասկածի տակ էր դրել հարևան երկրում վիրուսի վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրման ճշգրտությանը։
«Պարո՛ն նախարար, Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի զարգացած է, ժպիտ է առաջացնու, եթե ոչ ծիծաղ», - ասել է Չերչվաձեն:
Նա շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են Վրաստանում, կասկածի տակ չեն դրվում միջազգային կազմակերպությունների կողմից:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժման վարչության ղեկավար Մարինա Էզգուբայան էլ, ի պատասխան Ա. Թորոսյանի հայտարարության, ասել է, որ իրենք չեն թաքցնում որևէ տեղեկություն՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։
«Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցրել և ոչ մի դեպք։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք»,- sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ ասել է նա։