Գերմանիայում մեկ օրում հաստատվել է  COVID-19- ի 638 նոր դեպք
Աշխարհում
10:12 23/05/2020
Աշխարհ

Գերմանիայում մեկ օրում հաստատվել է COVID-19- ի 638 նոր դեպք

Գերմանիայում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 638 նոր դեպք, մահացել է 42 մարդ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի համալսարանի տվյալներին։

Նախորդ օրը հաղորդվել էր հիվանդության 460 նոր դեպքի նասին,  մահացածների թիվը 27 էր։

Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի 177, 850 դեպք, մահացել է 8216 մարդ, բուժվել է գրեթե 160 հազար մարդ։

Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է  Բավարիայում (46,132), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (37,139) և Բադեն-Վյուրթեմբերգում (34, 345): Բեռլինում գրանցվել է վարակի 6614 դեպք:

Placeholder
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է COVID-19- ի 638 նոր դեպք