Հնդկաստանում հայտնաբերել են COVID-19- ի ավելի քան վեց հազար նոր դեպք
Աշխարհում
12:18 23/05/2020
Աշխարհ

Հնդկաստանում հայտնաբերել են COVID-19- ի ավելի քան վեց հազար նոր դեպք

Հնդկաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային վարակի ավելի քան վեց  հազար նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 125, 101 դեպք։

Ըստ աղբյուրի, երկրում այս պահին բուժվում է 65, 597 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, առողջացել է 51, 783 քաղաքացի, մահացել է 3720 հոգի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։ Ըստ ԱՀԿ վերջին տվյալների, երկրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության գրեթե 5 մլն դեպք։

Placeholder
Հնդկաստանում հայտնաբերել են COVID-19- ի ավելի քան վեց հազար նոր դեպք