Ռուբեն Մելիքյան. Կարմիր գծերի հատումը պետք է արժանիորեն պատժվի
Իրավունք
12:09 23/05/2020
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Կարմիր գծերի հատումը պետք է արժանիորեն պատժվի

«Իրավապաշտպան համայքնի պարտքն է պաշտպանել փաստաբան Տիգրան Աթանեսյանին։ Պետք է  պահանջենք  իշխանություններից այդ դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկել, պահել ուշադրության կենտրոնում»,-«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Նա նկատեց, Աթանեսյանն ինքն իրեն ու ընտանքին պաշտպանել կարող է նաև միայնակ, բայց փաստաբանին համերաշխություն ու աջակցությունը հայտնելը բոլորի պարտքն է։ Նա հիշեցրեց նաև «Հայելի»-ի դեմ կատարվածը, որ մինչ օրս անպատիժ է մնացել։

«Այս ամենը հասել է անհանդուրժելի մակարդակի։ Մենք հետևողական ենք լինելու, որ այս ամենը մանրակրկիտ պարզաբանվի։ Պահանջելու ենք, որ կարմիր գծերի հատումն արժանի պատասախանատվություն արժանանա»,-ընդգծեց Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ 2018-ի ամռանը Աթանեսյանի հասցեին հնչում էին ամանետարբեր վիրավորական խոսքերը, քանի որ նա ստանձնել էր Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը։

«Չի կարող պատճառական կապ չլինել վարչապետի արտահայտությունների ու հանրային գործիչների նկատմամբ նման դեպքերի միջև»,-ասաց ՀԿ համահիմնադիրը։

 

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Կարմիր գծերի հատումը պետք է արժանիորեն պատժվի