Թրամփը սկսել է մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել
Աշխարհում
10:05 23/05/2020
Աշխարհ

Թրամփը սկսել է մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է հիդրօքսիքլորոքին հակամարմնային դեղամիջոցն ընդունել, երբ Սպիտակ տանը հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության առաջին երկու դեպքերը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Ես հավատում եմ այս դեղի ազդեցությանը, և սկսել եմ ընդունել այն, երբ Սպիտակ տանը երկու հոգու մոտ հաստատվեց կորոնավիրուսային հիվանդություն»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ նա ընդունում է այդ դեղը:

Նախկինում Թրամփը հայտնել էր, որ ամեն օր ընդունում է հիդրօքսիքլորոքին դեղահաբը։

Լրատվամիջոցների քննադատությունից հետո նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ Թրամփի՝ հիդրօքսիքլորոքինի ընդունման օգուտները գերազանցում են ռիսկերին:

Նշվում է, որ Թրամփն այս շաբաթ կավարտի դեղերի ընդունումը։


 

Placeholder
Թրամփը սկսել է մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել