Ուզբեկստանում COVID-19-ի 3078 դեպք է գրանցվել
Աշխարհում
10:42 23/05/2020
Աշխարհ

Ուզբեկստանում COVID-19-ի 3078 դեպք է գրանցվել

Ուզբեկստանում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը։

Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 3078 դեպք։

Երկրում հիվանդության առաջին դեպքը հաստատվել է մարտի 15-ին, Ֆրանսիայից վերադարձած մի կնոջ մոտ։

Գործակալության տվյալներով, ներկայումս  573 մարդ հիվանդանոցային բուժում է ստանում,  չորս քաղաքացու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ուզբեկստանի իշխանությունները մինչև հունիսի 1-ը երկարաձգել են COVID-19- ի տարածման դեմ կարանտինային միջոցառումները, սակայն այգիները, թանգարաններն ու մարզադաշտերը մայիսի 15-ից վերսկսել են աշխատանքը։ Մայիսի 18-ից վերականգնվել են Տաշքենդի և երկրի շրջանների միջև ուղևորափոխադրումները: Մայիսի 8-ին իշխանությունները վերսկսեցին նաև հատուկ չվերթները՝ արտասահմանից հայրենակիցների վերադարձի կապակցությամբ:

Մայիսի 8-ից հանրապետության ամբողջ տարածքում գործում է կարանտինային ռեժիմ։ Բոլոր մարզերը բաժանվել են գոտիների՝ «կարմիր» գոտիներ, որտեղ առկա է վիրուսը, «դեղին» և «կանաչ» գոտիներ, որոնք զերծ են վիրուսից:

Placeholder
Ուզբեկստանում COVID-19-ի 3078 դեպք է գրանցվել