Աննա Նաղդալյանը  մեկնաբանել է  Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը
Քաղաքական
20:05 22/05/2020
Հայաստան

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել է  Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,-հայտնում են   ԱԳՆ-ից:

Placeholder
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը