COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում
Աշխարհում
15:55 23/05/2020
Աշխարհ

COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում

Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսի տարածման դեպքերի քանակով  Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում էր, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջին տեղում։ Այս մասին գրում է   «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել 330, 890 մարդու մոտ: Հիվանդության հետևանքով մահացել է 21, 048 մարդ:

Վերջին երեք օրերի ընթացքում ամեն օր ավելի քան հազար վարակակիրներ դառնում է COVID-19-ի զոհ:

Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ 135.4 հազար բրազիլացիներ հաղթահարել են հիվանդությունը։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
 

Placeholder
COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում