96-ամյա  Սերյոժա պապիկը հաղթահարել է կորոնավիրուսը
Առողջություն
14:42 23/05/2020
Հայաստան

96-ամյա Սերյոժա պապիկը հաղթահարել է կորոնավիրուսը

96-ամյա  Ստեփանյան Սերյոժան դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սբ. Գ. Լուսաբորից ԲԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Նա տեղեկարցրել է, որ Ս. Ստեփանյանը վարակված է եղել կորոնավիրուսով, և  չի ունեցել այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում:  Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը:
 

Placeholder
96-ամյա Սերյոժա պապիկը հաղթահարել է կորոնավիրուսը