Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
Քաղաքական
12:29 25/05/2020
Հայաստան

Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության

ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իրավապահներին՝ ստուգել ԲՈԿ նախագահ  Սմբատ Գոգյանի հայտարարությունները, տալ իրավական գնահատական, ինքը լինելու է հետևողական։

«Էս մարդիկ արտակարգ դրության՝ ըստ էության պատերազմական իրավիճակում մեզ շեղում են կարևոր հարցերից»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, եթե պարզվի, որ Գոգյանի հայտարարությունները իր տեղակալ Գրիշա Թամրազյանի վերաբերյալ ճիշտ են, ապա պատասխանատվության կենթարկվի Թամրազյանը, եթե դրանք ճիշտ չեն լինի, ապա սուտ մատնության համար պատասխանատվության կենթարկվի Սմբատ Գոգյանը։

Նա նաև նշեց, որ ՀՊՏՀ-ում կհայտարարվի ռեկտորի մրցույթ, Դիանա Գալոյանին հորդորեց հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից։
 

Placeholder
Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության