Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան
Քաղաքական
10:09 25/05/2020
Տարածաշրջան

Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան

Վենեսուելային բենզին և այլ նավթամթերք մատակարարող իրանական հինգ նավթակիրներից առաջինը, չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին և սպառնալիքներին, հաջողությամբ հասել է Հարավային Ամերիկայի այդ երկիր։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուշագրավ է, որ նավթի գների անկման, ամերիկյան խիստ պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում Իրանը կարողացավ ոչ միայն օժանդակել վառելիքի կենսական պահանջ զգացող իր գործընկերոջը, այլ նաև նավթամթերքի դիմաց վճարումը ստանալ «նավթ՝ ոսկու դիմաց» բանաձևով։

Այսուհանդերձ, նավթակիրների շուրջ ԻԻՀ-ԱՄՆ լարվածությունը դեռևս պահպանվում է, քանի որ ևս չորս իրանական նավ Վենեսուելայի ճանապարհին է»,-գրել է Վարդան Ոսկանյանը։

 

Placeholder
Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան