Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից
Աշխարհում
09:11 25/05/2020
Աշխարհ

Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից

Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր Ուլրիխ Կելբերը գերմանացի օգտատերերին հորդորել է  չօգտվել տեսակոնֆերանսների համար նախատեսված Zoom հավելվածից, քանի որ այն չունի բավարար պաշտպանվածություն։

«Դա նշանակում է, որ զրույցների բովանդակությունը գտնվում է չպաշտպանված սերվերում։ Այդ պատճառով էլ հաղորդակցության նման ձևը խորհուրդ չի տրվում, երբ խոսքն անձնական տվյալների մասին է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Կելբերը։

Նրա խոսքով, Zoom-ի անվտանգության հետ կապված խնդիրներն ակնհայտ են։ Նա օգտատերերին խորհուրդ է տվել անցնել այլ հարթակներ և ափսոսանք հայտնել, որ Գերմանիայի շատ բնակչներ նախընտրում են հայտնի հավելվածները «հարմարավետության նկատառումներով», եթե անգամ դրանք անհուսալի են պաշտպանված։

 

Placeholder
Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից