Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Տարածաշրջան
10:33 25/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, 4-ը առողջացել են։ Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ,  թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 731 դեպք:

Երկրում ապաքինվել է 526 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք