Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով:
Նիստին ներկայացել էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Մեկ հարցից բաղկացած օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջարկեց քվեարկության դնել նաև նիստը դռնփակ ձևաչափով անցկացնելու հարցը, որն ընդունվեց միաձայն:
Հայտարարելով, որ հանձնաժողովի որոշմամբ նիստն կանցկացվի փակ՝ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ դրան կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահը ներողություն խնդրեց նիստին ներկա այլ հանձնաժողովների անդամ պատգամավորներ Գոռ Գևորգյանից, Արտակ Մանուկյանից և լրագրողներից՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ հանձնաժողովի որոշմանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Panorama.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել էր իրավապահներին՝ ստուգել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությունները, տալ իրավական գնահատական և ինքը լինելու է հետևողական։