Բասկետբոլիստների արհմիությունը պահանջում է չվերսկսել Եվրոլիգան
Սպորտ
14:52 25/05/2020
Աշխարհ

Բասկետբոլիստների արհմիությունը պահանջում է չվերսկսել Եվրոլիգան

Եվրոլիգայի խաղացողների արհմիությունը դիմել է լիգայի բոլոր ակումբներին՝ խնդրելով չեղարկել 2019/20 թվականների մրցաշրջանի մնացած մասը: Ավելի վաղ կայացել է Եվրոլիգայի խաղացողների ու ղեկավարների տեսակոնֆերանսը, որին մասնակցել է 18 ակումբ ներկայացնող 36 խաղացող:

sport.ru-ի հաղորդմամբ, մարզիկների ճնշող մեծամասնությունը դեմ են հանդես եկել մրցաշրջանի վերսկսմանը: Մայիսի 25-ին Եվրոլիգան պետք է որոշում կայացնի մրցաշրջանի հնարավոր վերսկսման հետ կապված: Քվեարկությանը կմասնակցի 11 թիմ, որոնք ունեն А կարգի լիցենզիա:

Placeholder