Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի, Ս. Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իրավունք
20:05 25/05/2020
Հայաստան

Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի, Ս. Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել և գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։

Placeholder
Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի, Ս. Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել