Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
Մշակույթ
15:39 25/05/2020
Աշխարհ

Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին

Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի փորձարարական ֆորմատով:

«Փորձագետներն ասում են, որ սեպտեմբերին ընտրությունների անցկացման համար պատուհան կլինի, դա նշանակում է, որ մենք էլ կարող ենք կինոփառատոնն անցկացնել»,- ընդգծել է Ձայյան, որը նաև փառատոնի վարչական խորհրդի անդամ է:

Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-12-ը:

Placeholder
Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին