Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-ից 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի դրությամբ Շիրակում արձանագրվել էր մահվան 7 դեպք։