Մարի Իզմիրլյանում կորոնավիորւս է հաստատվել 15 մարդու մոտ
Առողջություն
14:59 25/05/2020
Հայաստան

Մարի Իզմիրլյանում կորոնավիորւս է հաստատվել 15 մարդու մոտ

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուս է հաստատվել երեխաների ու աշխատակիցների մոտ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին հայտնեց, թեստավորվել է 64 անձ, հիվանդությունը հաստատվել է 15 անձի մոտ։

«Նրանցից  ինը  երեխաներ են, վեցը՝  աշխատակիցներ»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Մանկատան սաներից ու աշխատակիցներից որևը մեկը հոսպիտալացված չէ, քանի որ ախտանշաններ չունեն։

Placeholder
Մարի Իզմիրլյանում կորոնավիորւս է հաստատվել 15 մարդու մոտ