Հինգամյա երեխան մահացել է հեռուստացույցը վրան ընկնելու հետևանքով
Առողջություն
12:42 26/05/2020
Հայաստան

Հինգամյա երեխան մահացել է հեռուստացույցը վրան ընկնելու հետևանքով

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան»,-տեղեկացրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նրա փոխանցմամբ, երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

 

Placeholder
Հինգամյա երեխան մահացել է հեռուստացույցը վրան ընկնելու հետևանքով